Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Գետնամորի անտառային
Վարդազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է, գիտական անվանումն է Fragaria vesca: Կոճղարմատից հորիզոնական ուղղությամբ տարածվող մազարմատներից դուրս են գալիս երկար սողացող ընձյուղները, որոնց վրա կան արմատավորվող հանգույցներ: Ցողունի առավելագույն բարձրությունը 30 սմ է:
Մերձարմատային տերեւները բաղկացած են 3 երկարակոթուն, սղոցաեզր տերեւներից, որոնք առաջացնում են վարդյակ:
Ծաղիկները սպիտակ են, խոշոր, երկարակոթուն, հավաքված են նոսր կիսավահանաձեւ ծաղկաբույլերում: Ծաղկում է մայիս – հունիս ամիսներին, պտղաբերում է հուլիսին:
Հատապտուղը, դա մսոտ ծաղկապսակն է, իսկ այն պատող բազմաթիվ սերմերը պտուղներն են: Հատապտուղը զգայուն է արեւի հանդեպ՝ արեւմտյան կողմի պտուղներն ավելի գունատ են: Տարածված է Լոռիում, Սեւանի ավազանում՝ կեչուտներում ու սոճուտներում, այլ անտառների բացատներում, մարգագետիններում:
ՔԻՄԻԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Գետնամորի անտառայինի հատապտուղների 100 գ զանգվածի էներգետիկ արժեքը 41 կկալ է: Նույն քանակության մեջ պարունակվում է 87. 4 գ ջուր, 0.4 գ մոխիր, 0.8 գ սպիտակուց, 0.4 գ ճարպ, 9.7 գ ածխաջրեր: Մարդու օրգանիզմին անհրաժեշտ խաղողաշաքարի (գլյուկոզա) 1օրվա պահանջարկի 27 % -ը, մրգաշաքար (ֆրուկտոզա )՝ 6.9 %, բջջանք՝11 %: Չհագեցված ճարպաթթուներ. օմեգա-3՝ 16.6 %, օմեգա – 6՝ 1.8 %: Բուսական ստերոլներ՝ 22 %, պուրիններ՝ 8.3 %:
Գետնամորի անտառայինի հատապտղի հիմնական հարստությունը ասկորբինաթթուն է ( C վիտամին ), 100 գ հումքի մեջ պարունակվում է 60 մգ, որը չափահասի օրգանիզմի 1 օրվա պահանջարկի 86 % - ն է: Պարունակում է ոչ մեծ քանակությամբ այլ վիտամիններ՝ B1 (2%), B2 (3%), B5 (4 %), B6 (3 %), B9 (3%), E (3.5 %), PP (2% ), H (5% ), բետա կարոտին ( 1 %), քոլին (1.1%), K (2%):
Մակրոտարրեր`կալիում (6%), կալիցում (4%), մագնեզիում (5%), ֆոսֆոր (3%), սիլիցիում (330%), նատրիում, քլոր ու ծծումբ 1- ական %:
Միկրոտարրեր՝ բոր (264%), կոբալտ (40%), վանադիում (22.5%), ռուբիդիում (18%), մոլիբդեն (14%), արսեն (14%), պղինձ (13%) , մանգանեղ (10%), երկաթ (7%), քրոմ(4%), ցինկ (1.3%), յոդ (1%), ստրոնցիում, սելեն, այլ:
Գետնամորի անտառայինի պտուղը պարունակում է նաեւ մինչեւ 1.5% օրգանական թթուներ, 4 % դաբաղանյութեր նաեւ ֆլավոններ ու անտոցիաններ:
Տերեւը պարունակում է 4.5 անգամ ավելի ասկորբինաթթու, քան հատապտուղը, գլյուկոզիդ ֆրագարին, դաբաղանյութ, եթերային յուղեր, մանրէասպան ֆիտոնցիդներ, կիտրոնաթթու, խնձորաթթու, ու սալիցիլաթթու:
Կոճղարմատը պարունակում է մինչեւ 9.4% դաբաղանյութ:
Բուժական նպատակներով տերեւները հավաքեք ծաղկման շրջանում, իսկ արմատը՝ աշնանը: Տերեւը չորացնելուց առաջ կտրեք կոթունը, փռեք թղթի կամ կտորի վրա օդափոխվող ծածկի տակ: Պահպանման ժամկետը 1 տարի է:
Պտուղը հավաքեք երեկոյան, հեռացրեք պտղակոթունը ու չորացրեք ծածկի տակ կամ ջեռոցում ( 45 - 60 C ):
ԳԵՏՆԱՄՈՐԻ ԱՆՏԱՌԱՅԻՆԻ ՕԳՏԱԿԱՐ ԱԶԴԵՑՈւԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Հատապտուղը , հյութը, թարմ կամ չոր հատապտղի ու տերեւի թուրմերն ունեն միզամուղ հատկություն, նպաստում են այտուցների հեռացմանը: Կարգավորում են կալցիումի, ֆոսֆորի ու մագնիումի փոխանակումը, տրոհում են վնասակար նյութերի նստվածքը:
ՏԵՐԵՎ: Թուրմն ունի լեղամուղ, միզամուղ, քրտնամուղ ու հակաբորբոքային ազդեցություն , ամրացնում է լնդերն ու ոսկորները, նպաստում է հոդերի ճկունության ավելացմանը: Խորհուրդ է տրվում շաքարային դիաբետի, այտուցվածության, անքնության, բրոնխերի ասթմայի, ավիտամինոզի, լեղաքարային ու միզաքարային հիվանդությունների, հոդատապի, սակավարյունության բուժման պարագայում՝ հատկապես ապաքինվող հիվանդներին:
ՀԱՏԱՊՏՈւՂ: Գետնամորու հատապտուղն ու հյութը խորհուրդ են տրվում հետեւյալ հիվանդությունների կայուն ռեմիսիայի շրջանում:
- Սրտի անոթների աթերոսկլերոզ՝ իշեմիկ հիվանդություն, ստենոկարդիա:
- Ուղեղի անոթների աթերոսկլերոզ :
- Ստամոքսաբորբ, ստամոքսի ու 12 – մատնյա աղու խոց:
- Հաստ աղու բորբոքում (կոլիտ ):
- Բարակ աղու բորբոքում (էնտերիտ):
- Լեղապարկի ( խոլեցիստիտ) , լյարդի ( հեպատիտ) , ենթաստամոքսային գեղձի (պանկրեատիտ ) բորբոքային հիվանդություններ:
- Դիսբակտերիոզ:
- Վահանագեղձի ցածր կամ բարձր ֆունկցիա՝ հիպո- կամ հիպերտիրեոզ:
- Սակավարյունութուն (անեմիա):
- Շաքարային դիաբետ:
ԴԵՂԱՏՈՄՍԵՐ, ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈւՐԴՆԵՐ
- Խորհուրդ է տրվում ուտել 100 -ական գրամ՝ օրը 2 – 3 անգամ, 100 մլ կաթի կամ 50 մլ մածունի հետ: Հատապտուղը սառեցրեք 200-250 մլ տարողությամբ տարաների մեջ:
- Պահածոյացրեք գետնամորու տրորած հատապտղի ու շաքարավազի կամ մեղրի խառնուրդը (2 : 3):
- Հյութը խորհուրդ է տրվում խմել լեղաքարային հիվանդության ու շաքարային դիաբետի բուժման ընթացքում ՝ օրը 30 - 50 մլ, ուտելուց առաջ:
- Միզաքարային հիվանդության ու շաքարային դիաբետի բուժման արդյունավետությանը նպաստում են գետնամորի անտառայինի հատապտղի, տերեւի կամ դրանց խառնուրդի (1:1) թուրմերը:
ԹՈւՐՄԵՐ
ՀԱՏԱՊՏՈւՂ: 50 գ հատապտուղը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք: Խմեք 50-ական մլ, օրը 4 անգամ:
ՏԵՐԵՎ: Չոր տերեւները մանրացրեք, 20 գ հումքը 30 րոպե թրմեք 400 մլ եռջրում, քամեք: Խմեք 100 –ական մլ, օրը 4 անգամ:
ՀԱԿԱԲՈՐԲՈՔԱՅԻՆ ԸՄՊԵԼԻՔ
Խառնեք գետնամորու ու դեղձի հյութերը (1:2): Խմեք 100 –ական մլ՝ ճաշից ու ընթրիքից կես ժամ առաջ: Կանխարգելում է բորբոքումների ու խոցերի զարգացումը ստամոքսում, աղիներում ու լեղուղիներում:
ԶԳՈւՇԱՑՈւՄ: Գետնամորու հատապտուղը շատերի մոտ ալերգիա է առաջացնում, այդ իսկ պատճառով պետք է ուտել մածունի, կաթի կամ թթվասերի հետ:
Ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում խորհուրդ է տրվում ուտել եփված հատապտուղ:
Կարդացեք նաև
Բուժիչ նամակներ Փյունիկյան արմավենին մինչև 8 մ բարձրությամբ խոշոր, երկար տերևներով սլացիկ ծառ է։ Պտուղները կազմում են խիտ ողկույզներ, որոնց երկարությունը և տրամագիծը չափվում են մի քանի մետրով...
Յուրաքանչյուր սերմ հայտնվելով բարենպաստ պայմաններում` փոքրիկ ծիլ է տալիս, որը կախված գենետիկ ծրագրից` դառնում է խոտաբույս, թուփ, ծառ, լիանա, ջրիմուռ, և այլն։ Մարդը հնագույն ժամանակներից հասկացել է...
Բուժիչ նամակներ Ոզնենիների ենթաընտանիքը (Echinops) ընդգրկում է մոտ 125 տեսակներ. պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։ Հայաստանում հանդիպում են ոզնենիների մոտ մեկ տասնյակ տեսակներ...
Թաղաղուազգիների ընտանիքին (Xanthorrhoeaceae, Asphodelaceae ենթաընտանիքի) պատկանող բազմամյա միաշաքիլավոր խոտաբույսերի, թփերի, հազվադեպ՝ ծառերի ու լիանաների ցեղ է, որի գիտական անվանումը...
Շրթնածաղկավորների (Labiatae) կամ նույնն է խուլ եղինջազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է: Ըստ The Plant List (2013) Խուլ եղինջ ցեղը ընդգրկում է 30 տեսակներ...
Մատնունի ցեղն ընդգրկում է մոտավորապես 300 (այլ տվյալներով՝ 500) տեսակներ, որոնք վարդազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսեր են: Ցեղի անվանումն առաջացել է լատիներեն...
Աստղածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է, որն ընդգրկում է մոտավորապես 59 տեսակներ: Ցողուններն ուղղահայաց են, ամուր: Կազմում են հավաքված կամ տարածված...
Զանգակազգիների (Campanulaceae) ընտանիքին պատկանող ավելի քան 80 ցեղերից մեկն է: Զանգակների ցեղն ընդգրկում է մոտավորապես 475 (GRIN) տեսակներ, որոնք միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են: Դասակարգում...
Գորտնուկազգիների (Ranunculaceae) ընտանիքին պատկանող միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ է, որն ընդգրկում է Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտիներում, Նոր Զելանդիայում ու Ավստրալիայում...
Աստղածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող երկամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր, քիստավոր խոտաբույսերի ցեղ է: Ընդգրկում է մոտ 250, ըստ The Plant List ցանկի` 484 ենթատեսակներ, որոնք հիմնականում...
Դանդուռ բանջարանոցայինը միամյա բույս է, պատկանում է դանդուռազգիների ընտանիքին (Portulacaceae), որն ընդգրկում է ավելի քան 100 տեսակներ: Ըստ որոշ տեղեկությունների հայտնի է եղել ավելի քան 10.000 տարի առաջ...
Կորնգանը (Onobrychis Adans) բակլազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա, խոտաբույս է կամ` թուփ: Լատիներեն գիտական անվանումը ծագում է հունարեն «onos»` ավանակ եւ «brich»` կրծոտել բառերից...
Անմոռուկների (Myosotis) ցեղը պատկանում է գաղտրիկազգիների (Boraginaceae) ընտանիքին: Հայտնի են անմոռուկի 50 տեսակներ, որոնք Եվրասիայում, Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում...
Ծիրանենու պտղաչիրն օրգանիզմն ամրացնող հրաշալի մթերք է, որի 100գ զանգվածի էներգետիկ արժեքը 241 կկալ է: ՌԴ «Будьте здоровы» (Спец. выпуск, 21.2012) խմբագրակազմը առաջարկում է հիվանդություններից ապաքինվող...
Բատատը [Ipomoea batatas (сладкий картофель, батат)] պատատուկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է, իսկ մորմազգի պատատեսը (կարտոֆիլ)՝ այսինքն «քաղցր կարտոֆիլ» անվանումը, որեւէ գիտական հիմք չունի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն